Իսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցը կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմով
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսուհետ Իսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցն Իսակովի պողոտան հատող հետիոտնի համար կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հետիոտնը, սեղմելով լուսացույցի կոճակը, պարտավոր է սպասել 2-3 րոպե, և միայն հետիոտնային լուսացույցի «կանաչ» ազդանշանը միանալուց հետո հատել փողոցը: