Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր, սոց ցանցերում մեր քաղաքացիները մետրոյի ուղևորափոխադրումների վերաբերյալ հրապարակումներ են անում և իրենց դժգոհություններն արտահայտում պիկ ժամերին ստեղծված անհարմարություններից։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու մարդկանց աննախադեպ հոսքը՝ մետրոյի ղեկավարությունը համապատասխան վերլուծություններ է կատարում՝ պարզելու ծանրաբեռնվածության պատճառներն ու գտնելու արդյունավետ լուծումներ՝ քաղաքացիներին պատճառված անհարմարությունները հնարավորինս արագ վերացնելու նպատակով։
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք մեր քաղաքացիների ու մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունն ու շնորհակալ ենք Ձեր համբերության, ըմբռնման համար: