Ամրացնում են Ռուսաստանի հետ ունեցած սահմանագիծը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեհաստանի իշխանությունները սկսել են Ռուսաստանի հետ սահմանների ամրացման աշխատանքները։ Կառուցվում են սահմանային ամրություններ՝ «Արեւելյան վահան» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ սոցկայքային իր էջում կատարած գրառմամբ։
Վերջինս նաեւ լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված են հողային աշխատանքներ կատարող տրակտորներ։ ««Արեւելյան վահանի» շինարարությունը սկսված է։ Առաջին աշխատանքներն են Ռուսաստանի հետ սահմանի վրա»,- ասված է գրառման մեջ։