Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 158-ի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայում հորդառատ անձրեւների եւ ջրհեղեղների հետեւանքով զոհերի թիվը հասել է 158-ի, հայտնում է 20minutos թերթը։
«Փրկարարական ծառայությունների աշխատանքը DANA փոթորկից առավել տուժած շրջաններում անխուսափելիորեն ուղեկցվում է ողբերգությամբ: Վալենսիա, Կաստիլիա-Լա Մանչա և Անդալուսիա ինքնավար համայնքներում սաստիկ փոթորկի հետևանքով արդեն մահացել է 158 մարդ: Նրանց ճնշող մեծամասնությունը՝ 155 մարդ, մահացել է Վալենսիա նահանգում»,- ասվում է հրատարակության կայքում։
Նշվում է, որ իշխանությունները որոշել են Վալենսիա ուղարկել Արտակարգ իրավիճակների ռազմական ստորաբաժանման (UME) ևս 500 աշխատակիցների, որոնք վերջին տարիներին դարձել են կառավարության հզոր գործիք անտառային հրդեհների, ջրհեղեղների և բոլոր տեսակի աղետների դեմ պայքարելու համար։ Նախկինում մարզ է ուղարկվել այս ստորաբաժանման 1200 զինծառայող։
Կադրերը՝ այստեղ
Հետևեք մեզ՝ այստեղ