Արդյո՞ք կա վերլուծություն, թե խաղաղ պայմաններում, ոչ մարտական գործողությունների հետևանքով որքան է զոհերի թիվը բանակում․ Թագուհի Թովմասյան
BlogԱյսօր տեղի ունեցած արտահերթ նիստի ընթացքում հարց ուղղեցի Պաշտպանության նախարարին՝ հաշվի առնելով, որ նախորդ անգամ փոխնախարար Բրուտյանը նշեց, թե ինքը բավարար տեղեկատվություն չունի այս հարցի վերաբերյալ:
Հարցս վերաբերում էր բանակում զոհերի թվերին. այս առումով նկատվում է թվային անհամապատասխանություն Դատախազության և Պաշտպանության նախարարության կողմից հրապարակված տվյալներում. երկու պետական գերատեսչությունները ներկայացնում են տարբեր թվեր։
Արդյո՞ք կա վերլուծություն, թե խաղաղ պայմաններում, ոչ մարտական գործողությունների հետևանքով որքան է զոհերի թիվը բանակում։
Որքա՞ն է այս ցուցանիշի աճը տարեցտարի։
Ի՞նչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ, քանի որ, ցավոք, մենք տեսնում ենք, որ խաղաղ պայմաններում բանակում մահվան դեպքերի թիվը տարեցտարի կայուն աճ է գրանցում։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ