Հերթական մագնիսական փոթորիկը՝ Երկիր մոլորակի վրա
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երկիր մոլորակի վրա հերթական մագնիսական փոթորին է։ Այն սկսվել է հոկտեմբերի 30-ին, կավարտվի՝ նոյեմբերի 1-ին։ Պատճառը՝ Արեգակի մակերեւույթին եղած խորհրդավոր սեւ բծերն են, որոնք ի զորու են հզոր էներգիա արտանետել։ Համաձայն ՌԴ Գիտությունների ակադեմիայի մասնագետների, այդ բծերը ներկայումս գտնվում են արեգակնային սկավառակի կենտրոնին շատ մոտ։
Դրանց դիրքը հատկապես մտահոգում է գիտնականներին, քանի որ գտնվում են մեր մոլորակի վրա անմիջական ազդեցություն ունեցող գոտիներում։ Գիտնականները նշում են նաեւ, որ արտանետվելիք էներգիան այնքան մեծ ծավալի չէ եւ մագնիսական փոթորիկները չափազանց ուժգին չեն լինելու։