Վթար Սարուխան գյուղի մոտ. Երկու մարդ զոհվել է
ՀասարակությունՓետրվարի 26-ին, ժամը 17.36-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի մոտակայքում «BMW 745i» մակնիշի 10 TT 022 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին, ինչի հետեւանքով ստացված վնասվածքներից տեղում զոհվել է ավտոմեքենայի վարորդ ՝ 1989 թ. ծնված Հ. Դ.-ը, իսկ ուղեւորներից մեկը (անձը չի հաջողվել պարզել) զոհվել է հոսպիտալացման ճանապրհին:
Բժիշկները մյուս երկու ուղեւորների՝ 1991թ. ծնված Գ. Ա.-ի եւ 1982 թ. ծնված Ա. Զ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր: