Երեկ մամլո ասուլիս էինք հրավիրել, որտեղ ներկայացրեցինք իմ բազմաչարչար քրեական գործով վերջին զարգացումները․ Ավետիք Չալաբյան
Blog«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկ մենք մամլո ասուլիս էինք հրավիրել, որտեղ ներկայացրեցինք իմ բազմաչարչար քրեական գործով վերջին զարգացումները: Հիշեցնեմ, որ Վերաքննիչ դատարանը բեկանել էր Առաջին ատյանի դատարանի անհեթեթ դատավճիռը, այն պարզ հիմնավորմամբ, որ այդ դատարանում իմ մեղքը չի ապացուցվել: Դրա և հարակից զարգացումների մասին է կից տեսանյութը: