Երևանում մայրն ահազանգել է, որ պապիկն իր 6-ամյա երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 26-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի 36-ամյա բնակչուհի և հայտնել, որ իր երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարվել։
Այդ կինը հրավիրվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ հայտնել է, որ երեխայի 61-ամյա պապիկը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություն է կատարել իր 6-ամյա երեխայի նկատմամբ, ինչի պատճառով երեխայի մոտ առաջացել են հոգեբանական լուրջ խնդիրներ։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Հետևեք մեզ՝ այստեղ