Սյունիքի տարածաշրջանի մի մասը Ադրբեջանի կողմից օկուպացված է և մենք դա տեսնում ենք․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Գորիսում է
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սյունիքի տարածաշրջանի մի մասը Ադրբեջանի կողմից օկուպացված է և մենք դա տեսնում ենք։ Այս մասին Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի։
Նա ասել է, որ տեղի բնակչության անվտանգությունը սպառնալիքի տակ է և կարող են ադրբեջանական հարվածները նորից սկսել։
«Կան նաև կենցաղի հետ կապված խնդիրներ՝ նույնիսկ ջրամատակարարման խնդիր կա», - նշել է դեսպանը։
Նա ավելացրել է, որ մարդիկ նույնիսկ իրենց գերեզմանները չեն կարողանում այցելել, որովհետև դրանք մնացել են Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքում։