Իմպլանտներ տեղադրելու նպատակով կինը հեռացրել է ատամները, սիրտը չի դիմացել․ մայրն իմանալով կատարվածը՝ ինֆարկտ է ստացել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ատամնաբույժի այցելությունից հետո մահացած կնոջ մայրը տեղափոխվել է հիվանդանոց. Այս մասին հայտնում է Regnum լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։
Ինչպես պատմել է զրուցակիցը, կինը ցավագին է տարել լուրը, որ բժիշկները չեն կարողացել փրկել դստերը։ Երբ ռուս կինը լսել է կատարվածի մասին, «չի կարողացել ոտքի վրա կանգնել»։
«Նա 86 տարեկան է, մենք ընդհանրապես չգիտեինք, թե ինչպես կդիմանա այս նորությանը։ Նա իրեն վատ էր զգում, շտապ օգնություն կանչեցինք»,- պատմել է աղբյուրը։
Նա հավելել է, որ բժիշկներն արագ են ժամանել և սրտի կաթված ախտորոշել։ Զրուցակիցը կարծում է, որ մասնագետների արագ ժամանումը փրկել է կնոջը։
Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայում. տուժածը ծրագրել է տեղադրել իմպլանտներ, մեկ այցելության ընթացքում հեռացրել են 32 ատամ և ուղարկել տուն։
Միայն մեկ օր անց կինն իրեն վատ է զգացել։ Նա մտել է լոգարան և այնտեղ կորցրեց գիտակցությունը: Դեպքի վայր ժամանած բժիշկներին չի հաջողվել փրկել կնոջը։ Ենթադրաբար նրա սիրտը թուլացել է։
Հետևեք մեզ՝ այստեղ