«Բանակում մահվան դեպքերի գերակշիռ մասը ծառայության հետ կապ չունեն»․ Արամ Թորոսյան
Հասարակություն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2024 թվականի հաշվետու ժամանակահատվածում և այս պահի դրությամբ, նախորդ տարվա համեմատ, բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Բանակում մահվան դեպքերի գերակշիռ մասը ծառայության հետ կապ չունեն։ Շատ փորձագետներ, իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ, որոշ լրատվամիջոցներ հանրությանը ներկայացնում են, որ այս տարի բանակում գրանցվել է մահվան 33 դեպք, սակայն չեն մասնավորեցնում, թե այդ դեպքերից քանիսն են կապված ծառայության հետ։
Մահվան 33 դեպքերից 5-ը դժբախտ պատահարի հետևանքով է եղել, 2-ը՝ ավիավթարի, 5-ը՝ հիվանդության, 11-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի, որից 7-ը ծառայության հետ կապված չէ։ Պետք է հղում կատարեմ դատախազության ներկայացրած ցուցանիշին, որ 2024 թվականին, նախորդ տարվա համեմատ, բանակում հանցագործությունները, եթե չեմ սխալվում, 48,4%-ով նվազել են»,- ասաց Թորոսյանը՝ նշելով, որ բազմաթիվ կանխարգելիչ աշխատանքներ են տարվում։