Դոլարի, եվրոյի եւ ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀասարակությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 26-ին, կազմել է 492.04 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.34 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 542.03 դրամ (աճել է 0.52 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 690.23 դրամ (աճել է 5.88 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.57 դրամ (աճել է 0.13 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ 239.82 դրամ, ոսկի՝ 19,552.84 դրամ, պլատին՝ 14,712.09 դրամ։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում փետրվարի 26-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: