ԿԸՀ-ն սահմանել է 2025-ի ՏԻՄ ընտրությունների օրերը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 28-ի արտահերթ նիստում սահմանել է 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը։ Դրանք են՝ 2025 թվականի մարտի 30, հունիսի 8, հոկտեմբերի 5։
Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն փոփոխություն է կատարել 2022 թվականի դեկտեմբերի 2-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» թիվ 89-Ա որոշման մեջ։ Թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Լուսինե Էդմոնդի Մովսեսյանը ԿԸՀ է ներկայացրել իր՝ որպես թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի պարտականություններն ու լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում։ Ընտրական օրենսգրքի 45-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն, ԿԸՀ-ն արձանագրել է ԸԸՀ անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման փաստը։
Թիվ 29 ԸԸՀ-ի թափուր տեղի մրցույթի համար ԿԸՀ-ն, սահմանված կարգով, կհայտարարի։