Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները ժամանել են թուրքական Ինջիրլիքի ռազմաբազա
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները ժամանել են Թուրքիա՝ Ադանայում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Չորս F-15E (Strike Eagle) տեսակի ռազմական ինքնաթիռների ժամանմամբ Սաուդյան Արաբիան դարձավ Ինջիրլիքում իր ինքնաթիռները տեղակայած հինգերորդ երկիրը: Ավելի վաղ այստեղ էին բերվել ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Կատարի ռազմական և հետախուզական ինքնաթիռներն ու անօդաչու սարքերը: