Հաղթանակ զբոսայգու «Արևիկ» լճակում տղամարդու դի է հայտնաբերվել
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում հայտնի «Արևիկ» արհեստական լճակում դի կա:
Իրավապահները նշված լճակում բերանքսիվայր հայտնաբերել են, ըստ նախնական տեղեկությունների, տղամարդու դի:
Հատուկ-փրկարարները արդեն նախապատրաստական աշխատանքներ են կատարում՝ այն դուրս բերելու համար:
Դեպքի մասին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Վազգեն Մամիկոնյանի, բաժնի պետի տեղակալ Հուսիկ Կարապետյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Հետևեք մեզ՝ այստեղ