Այսօր Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցն է
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի վրա տեղի ունեցավ հարձակում, երբ ընթանում էր կառավարության անդամների հետ հերթական նստաշրջանի հարցուպատասխանը։ Ահաբեկչական խմբի գործողությունների հետևանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ փոխնախագաներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը և պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանն ու Միքայել Քոթանյանը։ 8 մարդ վիրավորվեց, իսկ 91-ը՝ գերեվարվեց։
Ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել 91 անձանց, հիմնականում՝ ԱԺ պատգամավորների։ Գերեվարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս են թողել, վիրավորված պատգամավորներին և կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց են դուրս թողել։ Պատանդ մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։
Ահաբեկչական գործողությունները հիմնականում իրականացնողները հետևյալ անձինք էին․ Նաիրի Հունանյան՝ դատապարտվել է ցմահ ազատազրկման, Կարեն Հունանյան (ցմահ ազատազրկված), Վռամ Գալստյան (ցմահ ազատազրկված), Դերենիկ Բեջանյան, Էդիկ Գրիգորյան, Աշոտ Կնյազյան՝ երեքն էլ ցմահ ազատազրկված։
Դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։