Թբիլիսիում կրակել են Վրաստանի նախկին նախարարի վրա
Ուշադրության կենտրոնումՎրաստանի եվրոպական ինտեգրման հարցերով նախկին պետնախարար, իսկ ներկայումս «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալեքսի Պետրիաշվիլին հրազենային վիրավորում է ստացել Թբիլիսիի գերեզմանոցում:
Քաղաքական գործչի վրա մի քանի տղամարդ է հարձակվել: Հանցագործները ծեծել են իրենց զոհին, այնուհետև կրակել նրա ոտքին: Միջադեպը տեղի է ունեցել Սաբուրթալո գերեզմանոցում, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ինչպես հայտնի է դարձել, Պետրիաշվիլին այցելել է իր ընկերոջ`Լևան Միքելաձեի գերեզմանին:
Բժիշկների գնահատմամբ՝ քաղաքական գործչի վիճակը ծանր է: