Թուրքիան հարվածներ է հասցրել Իրաքին և Սիրիային
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան հարվածներ է հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապված թիրախներին, որոնց մեղադրում է օդատիեզերական և պաշտպանական TUSAS ընկերության վրա հարձակման մեջ: Այս մասին հաղորդում է Euromedia24.com-ը։
Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրաքում և Սիրիայում քրդական օբյեկտներին՝ ըստ երևույթին ի պատասխան պաշտպանական կարևորագույն պետական ընկերության վրա հարձակման, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ ավելի քան 20-ը:
Ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ չորեքշաբթի օդային հարձակումը «ոչնչացրել է» 32 թիրախ՝ չհայտնելով հարվածների վայրի մանրամասները։
Հայտարարության մեջ ասվում է, որ ձեռնարկվել են «բոլոր տեսակի նախազգուշական միջոցները»՝ խաղաղ բնակիչներին վնաս չհասցնելու համար:
Հետևեք մեզ՝ այստեղ