Կազանում տեղի է ունեցել BRICS-ի անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի գագաթնաժողովը հյուրընկալողի իրավունքով Կազանում բացել է կառույցի անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով նիստը։
Միջոցառումը տեղի է ունենում «Կազան էքսպո»-ում։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
ՌԴ նախագահի բացման խոսքից հետո, ինչպես սպասվում է, ղեկավարների հանդիպումը կշարունակվի դռնփակ ռեժիմով։
Դրան հաջորդել է ընդլայնված ձևաչափով հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Այն բաց է զանգվածային լրատվամիջոցների համար։