Կիևն ու Բրյուսելը փորձում են ամբողջ Եվրոպան ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ․ Հունգարիայի վարչապետ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կիևի իշխանությունները և Եվրամիության ղեկավարությունը փորձում են ամբողջ Եվրոպան ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ՝ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելով»,- հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Օրբանը նշել է, որ Բուդապեշտը կտրականապես չի ընդունում այս քաղաքականությունը։
«Վերջին 70 տարիների ընթացքում մենք երբեք այնքան մոտ չենք եղել նոր համաշխարհային պատերազմին, որքան հիմա»,- ասել է Օրբանը՝ ելույթ ունենալով 1956 թվականի Հունգարիայի ապստամբության 68-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:
Հունգարիայի վարչապետի խոսքով՝ Վլադիմիր Զելենսկու կողմից անցած շաբաթ հայտարարված «հաղթական պլանն» է՝ «ընդլայնել պատերազմի շրջանակը՝ Ուկրաինային հրավիրելով միանալ ՆԱՏՕ-ին և առաջնագիծը տեղափոխել ռուսական տարածք»։