Փաշինյանի մեսսիջը
ՎերլուծությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԶԼՄ-ները հայտնում են, որ ՔՊ-ն վարչության նիստին կրկին Արդարադատության նախարար չի ընտրել, մերժել է բոլոր թեկնածուներին:
Թեկնածուները 4-ն էին՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյան, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան եւ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան:
Հիշեցնենք, որ սա թեկնածուների առաջադրման երկրորդ փուլն էր:
Այս գործընթացը Նիկոլ Փաշինյանն օգտագործում է միանգամայն այլ շարժառիթներով՝ բնավ էլ խնդիր չունենալով այս եղանակով ընտրել նոր նախարարին:
Իհարկե, Փաշինյանը, մի կողմից, ժողովրդավարության իմիտացիա է անում՝ ցույց տալով, թե իր համար որքան կարևոր է խորհրդարանական խմբակցության ինստիտուտը:
Մյուս կողմից, Փաշինյանը ցույց է տալիս՝ արդեն իր կուսակիցներին, որ ինքը ՔՊ որևէ թևի պարտադրանքին չի ենթարկվելու և, ի վերջո, միանձնյա է որոշելու, թե ով կլինի նոր նախարարը:
Փաշինյանի խնդիրն ամենին էլ ՔՊ տարբեր թևերի դիմադրությունը կոտրելը կամ նրանցից մեկին գերապատվություն տալը չէ. նրա շրջապատում պարզապես չկան պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր նաև հավատարմության բավարար պաշար կունենան:
Փաշինյանը փնտրտուքի մեջ է ու, թերևս, հենց այդ նպատակով էլ կազմակերպել է կուսակցական «փրայմերիզի» այս շոուն՝ ժամանակ շահելու նպատակով:
Սուրեն Սուրենյանց