Ռուսները բնակավայրեր գրավելով առաջ են շարժվում
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական զորքերը որոշակիորեն առաջ են շարժվել երկու ուղղությամբ՝ հյուսիսային ճակատում, ինչպես նաև Դոնբասում՝ Սելիդովի և Կուրախովի շրջակայքում։ Նման պատկեր է ուրվագծում ուկրաինական DeepState նախագծի կողմից արված առաջնագծի թարմացված քարտեզից։
Ըստ այդմ, ռուսները հյուսիսում գրավել են Նովոսադովոյե փոքրիկ գյուղը, ինչպես նաև առաջ են շարժվել դեպի Օսկոլ գետի ափին գտնվող Կրուգլյակովկա բնակավայր:
DeepState-ը նաև գրանցում է ռուսական փոքր առաջխաղացումները Սելիդովից հարավ՝ Պոկրովսկու ուղղությամբ և Կուրախովի երկու կողմերում՝ Դոնեցկի մարզի հարավային մասում, ներառյալ Բոգոյավլենկայի ուղղությամբ, որտեղ ուկրաինական ստորաբաժանումները նահանջել են հոկտեմբերի սկզբին Ուգլեդարից հեռանալուց հետո:
Ուկրաինացի ռազմական լրագրող Բոգդան Միրոշնիկովը գրել է, որ ռուսներն արդեն վերահսկում են Օսկոլի ափի մոտ երկու կիլոմետր հատվածը։ Բացի այդ, նրա տեղեկություններով, ռուսները մոտ 500 մետրով ավելի են առաջացել Սելիդովի արեւելյան հատվածում։
Հետևեք մեզ՝ այստեղ