Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելն անհնար է Սահմանադրության պատճառով․ Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխնախագահ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելն անհնար է Սահմանադրության պատճառով։ Ասել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը։
Պաշտոնյան նշել է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր է կնքում ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ։
Ըստ նրա՝ Հայաստանի Սահմանադրությունն ասում է, թե «Լեռնային Ղարաբաղն իր տարածքն է», ինչը «խոչընդոտում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»։
Ասկերովի խոսքով՝ քանի դեռ այս դրույթը բացառված չէ, խաղաղ համաձայնագիր անհնար է։