«Դիվերսիոն խմբի ներթափանցման լուրերը սուտ են». Արավուսի նախկին գյուղապետ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սյունիքի մարզի Տեղ-Արավուս գյուղերի ձորակի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման դեպք չի եղել, համացանցում տարածված լուրերը սուտ են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արավուս համայնքի նախկին համայնքապետ, Տեղ խոշորացված համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Արգամ Հովսեփյանը։ «Այդ հատվածը մեր ձորում է, սրբավայր է, խաչ է դրված, որտեղ մատաղ անելու սովորություն ունենք»,- ասել է Ա.Հովսեփյանն ու նշել, որ երևի այդտեղ մի խմած մարդ է եղել, մի նկար է թեքվել, մարդիկ գնացել են, հաց են կերել, մեկը տեսել է, որ նկարը թեքվել է ու այդպես տարածել են։ |