Գյումրիում Փաշինյանի հեծանվային զբոսանքն ընդհատվել է շների հարձակումով
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Hraparak.am-ը գրում է․
Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Շիրակի մարզ, ծանոթացել էր 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին։
Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է հեծանիվ քշում Գյումրու փողոցներում։ Hraparak.am-ին գյումրեցիները պատմեցին, որ Սլաբոդկա թաղամասում, երբ Փաշինյանը հեծանիվ էր քշում, թափառող շները ոհմակով հարձակվել են նրա եւ թիկնապահների վրա։ Նրանք խուճապահար փախչել են Սլաբոդկա թաղամասից։Գյումրիում զավեշտալի են համարում Փաշինյանի հեծանվային զբոսանքը։
Նկատենք, որ Փաշինյանի հրապարակած տեսանյութում լսվում է շների հաչոցը։ Գյումրիում թափառող շները շատ են և մարդկանց վրա հարձակման դեպքեր հաճախակի են գրանցվում։
Հետևեք մեզ՝ այստեղ