Հայաստանի անկախության հռչակագիրը ՀՀ սահմանադրության բաղադրամաս է. ՀայաՔվե
BlogՀայաստանի անկախության հռչակագիրը ՀՀ սահմանադրության բաղադրամաս է։ Անկախության հռչակագրի դրույթները սահմանադրական կարգավիճակ ունեն։
Անկախության հռչակագիրը՝ որպես իր ընդունման հիմք, մատնանշում է 1989 թ․ դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը։