-5․ Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 18-ի գիշերն անձրևները կլինեն հորդառատ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 19-22-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։ Երևան քաղաքում` Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերին 18-ի և 19-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հետևեք մեզ՝ այստեղ