Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Կլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին ՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Արմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը


Խորհրդատվական հանրության տարվա միջոցառումը Հայաստանում ունեցավ մասնակիցներ շուրջ 30 երկրներից

Հասարակություն

Հոկտեմբերի 7-11-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց միջազգային ամենահեղինակավոր Միջազգային CMC համաժողովը՝ հայաստանյան խորհրդատվական և գործարար համայնքի կարևորագույն իրադարձություններից մեկը։ Ավելի քան 150 մասնակից և խորհրդատու 30 երկրներից ժամանել էին Հայաստան՝ քննարկելու խորհրդատվական ոլորտի նորամուծությունները և առաջնահերթությունները։

Համաժողովի ընթացքում Հայաստան այցելեցին ավելի քան 30 ներկայացուցիչներ և 35 հյուրեր ու խոսնակներ տարբեր երկրների առաջատար խորհրդատվական ընկերություններից։

«Համաժողովի հաջողությունն ակնհայտ է, և ես հատկապես կարևորում եմ այն, որ Հայաստանում անցկացվեց այսպիսի հեղինակավոր միջոցառում՝ Միջազգային CMC համաժողովը։ Համաժողովի ընթացքում ձևավորվեցին մի շարք կարևոր գործընկերային պայմանավորվածություններ, որոնք ապագայում կունենան էական ազդեցություն մեր երկրի խորհրդատվական և գործարար համայնքների զարգացման վրա։ IMC Armenia-ի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել նաև ավելի քան 45 պատվիրակներ, և միջազգային խորհրդի կողմից Հայաստանում անցկացված խորհրդատվական կոնֆերանսը գնահատվեց որպես լավագույնը»,- ասաց IMC Armenia-ի գործադիր տնօրեն Սիլվա Մեսրոպյանը։

Ucom ընկերությունը CMC համաժողովի տեխնոլոգիական գործընկերն էր։ Համագործակցության շրջանակներում, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համաժողովում հանդես եկավ որպես խոսնակ՝ «Տեխնոլոգիական առաջընթացը և կայուն շրջակա միջավայրը» թեմայի շուրջ։ Միջազգային CMC համաժողովն ընդգրկում էր թեմաների լայն շրջանակ՝ ուղղված տեխնոլոգիաների, կայունության և բիզնեսի վերափոխմանը:

«Շատ ուրախալի է տեսնել, որ կայուն զարգացման թեման Հայաստանում լուրջ քննարկման առիթ է դառնում, առավել ևս այսպիսի միջազգային մակարդակով և առաջատար մասնագետների ներգրավմամբ: Ucom-ն էլ մեծ նշանակություն է տալիս կայունությանը` մասնավորապես մեր կորպորատիվ սոցիալական նախագծերի միջոցով, ուստի և չէինք կարող անմասն մնալ նման միջոցառմանը: Հուսով ենք, որ մոտ ապագայում կայուն մոտեցումները կլինեն մեր երկրում բոլոր գործընթացների հիմքում և մենք արագ զարգացում կունենանք փոխգործակցության շնորհիվ», - ասաց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հիմնական ելույթներն անդրադարձան արհեստական բանականության և մարդանման ռոբոտների զարգացմանը, ինչպես նաև թվայնացման ու բիզնեսում կայունության ապագային: Թվային փոխակերպման և կայուն զարգացման խորհրդատվության մասին ելույթները կարևորեցին կայուն գործելակերպի ու կառավարման դերը ժամանակակից ընկերություններում:

Համաժողովի պանելային քննարկումներն անդրադարձան ապագայի աշխատաշուկայի դինամիկային, արհեստական բանականության ազդեցությանը արդյունաբերության վերափոխման գործընթացում և  թվային միջավայրում բիզնեսների առջև ծառացած մարտահրավերներին՝ կարևորելով նորարարական գործիքների կիրառումը փոփոխվող աշխարհում:

Վարպետության դասերը հնարավորություն տվեցին ձեռք բերելու գործնական գիտելիքներ՝ անդրադառնալով տեխնոլոգիաներին, կայունությանը, թվային փոխակերպմանը և ղեկավարման մի շարք նորարար գործիքներին:

Համաժողովի օրերին՝ հոկտեմբերի 9-ին, տեղի ունեցավ նաև «Կոնստանտինուս» միջազգային մրցանակաբաշխությունը, որը համարվում է խորհրդատվական ոլորտի «Օսկարը»։ «Կոնստանտինուսը» մրցանակներ էր սահմանել խորհրդատվական ոլորտում նորարարական լուծումներ առաջարկող ծրագրերի համար, և հաղթող ճանաչվեցին 9 երկրներից ներկայացված նախագծեր։ Այս տարի առաջին անգամ մասնակցում էին նաև հայկական ընկերություններ ու նախաձեռնություններ։

Հայաստանի ազգային հաղթողի կոչման արժանացավ՝ «Հայաստանում օրգանական պարարտանյութերի ոլորտի գնահատում և աջակցություն ՀՀ կառավարությանը՝ ծախս-շահույթ և արժեշղթայի ուսումնասիրությունների գործում» (Assessment of organic origin fertilizers sector status in Armenia and support to the GoA with cost-benefit and VC studies) նախագիծը։ 

Համաժողովի ընթացքում տարբեր ձևաչափերով ելույթ ունեցան ITC-ի Առևտրի կայուն զարգացման բաժնի ղեկավար Ջոզեֆ Վոզնյակը, ամերիկացի գործարար Դեյվիդ Յանգը, ամերիկյան McKinsey կորպորացիայի Ցյուրիխի գրասենյակի ներկայացուցիչ Լեոնիդ Կիրակոսյանը և առաջնորդության խորհրդատու Լարս Սուդմանը։ Ելույթներով և պանելային քննարկումներով հանդես եկան նաև ոլորտի առաջատարներ Սանովբար Այուբովան (Sanovbar Ayubova), Վեսլի Փաթերսոնը (Wesley Paterson), Դանկո Դիմկովը (Dancho Dimkov), Նիկ Վարնը (Nick Warn), Նատալիա Մակովա (Natalia Makova), Ֆանի Զայլըրի (Fani Xylori) և շատ ուրիշներ։

2024 թվականին համաժողովը, որը կրում է «Թվային հորիզոններ. Միավորելով նորարարությունները կայուն ապագայի համար» խորագիրը, նախաձեռնել է Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտը (IMC Հայաստան)։

 
 
Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանակրներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Դիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԱրմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Ֆեյսբուքում խnւլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ «Արարատ-Արմենիան» ցանկանում է իր խոսքն ասել Եվրոպայում․ գլխավոր մարզիչ Ճապոնիայում երկրաշարժի զnh է դարձել առնվազն 13 մարդ Կապանում «Chevrolet Volt»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավnր Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էՄենք ուզում ենք դադարեցնել այս պшտերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԱշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գեղաշեն գյուղում «Opel» է այրվել Կյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր ԱվետիսյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊայթյուններ են տեղի ունեցել Ռյազանում, ծխի ամպեր են բարձրանում Wildberries պահեստից և նավթավերամշակման գործարանից, տուժել է նաև Մոսկվան (տեսանյութ) ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունը
Ամենադիտված