Ծանր գիշեր. ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում խոցել են 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը` Օրյոլի մարզի երկնքում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու Կիևի ռեժիմի փորձը»,- ասված է հաղորդագրության մեջ:
«ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են տասներեք ուկրաինական անօդաչու թռչող սարք. վեց ԱԹՍ` Օրյոլի մարզի երկնքում, չորսը` Կուրսկի մարզի և երեքը` Բրյանսկի մարզի երկնքում»,-հավելել են ՌԴ ՊՆ–ում:
Հետևեք մեզ՝ այստեղ
https://t.me/pressmediaaam