CNN-ը հայտնել է, թե երբ Իսրայելը կհարվածի Իրանին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը պատրաստել է Իրանին պատասխան հարված հասցնելու ծրագիր և նախատեսում է այն իրականացնել մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները, այս մասին հաղորդում է CNN-ը։
Հեռուստաալիքին հայտնել են, որ պլանը պատրաստ է սակայն այլ մանրամասներ հայտնի չեն։ CNN-ի զրուցակիցը ասել է, որ պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հավաստիացրել են Միացյալ Նահանգներին, որ հարվածը կհասցվի ռազմական թիրախների, այլ ոչ թե Իրանի նավթի կամ միջուկային օբյեկտների վրա:
Աղբյուրը հայտնում է, որ հարվածի ժամանակն ու մասշտաբները «ինտենսիվ քննարկման առարկա էին» Իսրայելի կառավարության ներսում և ուղղակիորեն կապված չէին ԱՄՆ ընտրությունների հետ:
Հավելենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը զանգվածային հարձակում է իրականացրել Իսրայելի վրա՝ արձակելով 181 բալիստիկ հրթիռ, այդ թվում՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի և Հեզբոլլահի ղեկավար Հասան Նասրալլայի սպանություններին։ Իսրայելի պաշտպանության բանակը խոստացել է, որ հարվածը «հետևանքներ կունենա», իսկ Նեթանյահուն ասել է, որ Իրանը «մեծ սխալ է թույլ տվել և կվճարի դրա համար»: