Ինչ է տեղի ունեցել Կուրսկի մարզում՝ վերջին ժամերին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հյուսիս» խմբավորումը մեկ օրում Ուկրաինայի զինված ուժերի 9 հակագրոհ է հետ մղել Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Նախորդ օրվա ընթացքում խմբավորման ստորաբաժանումները հետ են մղել հակառակորդի 9 հակագրոհ Զելյոնի Շլյախ, Լյուբիմովկա, Նիժնի Կլին, Նովոիվանովկա և Պլյոխովո բնակավայրերի ուղղությամբ։ Արդյունքում, Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են մինչև 70 մարդ (սպանված և վիրավոր), ոչնչացվել են տանկ, հետևակի մարտական մեքենա, յոթ մարտական զրահապատ մեքենա և երկու ավտոմեքենա: Ուկրաինայի զինված ուժերի վեց զինծառայող գերի են ընկել», — ասված է գերատեսչության ամփոփագրում։
Բացի այդ, «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները շարունակել են հարձակողական գործողությունները և պարտության մատնել ուկրաինական տասը բրիգադների՝ Լյուբիմովկայի, Մալայա Լոկնյայի, Նովի Պուտի, Նովոիվանովկայի և Պլյոխովոյի շրջաններում: