Երևանում բախվել են «BMW»-ն ու «Ford Transit»-ը․ Shamshyan
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Հարություն Ղուկասյանի վարած «BMW» մակնիշի և 56-ամյա Արթուր Եղիազարյանի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Ford Transit»-ի վարորդը, ով բախվել է իր առջևով ընթացող «BMW»-ին:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live