Ղազախստանը հրաժարվել է տեսանելի ապագայում միանալ BRICS-ին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ստացել է BRICS-ին միանալու առաջարկներ, սակայն, ամենայն հավանականությամբ, տեսանելի ապագայում երկիրը ձեռնպահ կմնա ասոցիացիային անդամակցելու դիմում ներկայացնելուց, TengriNews-ին ասել է նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։
Նրա խոսքով` համապատասխան առաջարկները դիտարկվում են պետության ղեկավարի կողմից ու նրա հանձնարարությամբ վերլուծվում համապատասխան գերատեսչությունների կողմից՝ Ղազախստանի ազգային շահերի տեսանկյունից։ Տոկաևը ներկայումս առաջնահերթություն է տալիս ՄԱԿ-ին՝ «որպես համընդհանուր և ոչ այլընտրանքային կազմակերպության, որտեղ կարող են և պետք է քննարկվեն բոլոր ընթացիկ միջազգային խնդիրները»։
Տոկաևի մամուլի քարտուղարը նաև հաստատել է Ղազախստանի նախագահի՝ Կազանում BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու ծրագրերը, որտեղ նա նախատեսում է ելույթ ունենալ հոկտեմբերի 24-ին կազմակերպության ընդլայնված նիստում «աութրիչ» ձևաչափով։ «Ղազախստանը հետաքրքրությամբ հետևում է BRICS-ի էվոլյուցիային և աջակցում է կազմակերպության հիմնադիր պետությունների ղեկավարների կոչերին՝ գործադրելու բոլոր ջանքերը արդար, ժողովրդավարական աշխարհակարգ կառուցելու համար՝ զերծ որևէ գերտերությունների հեգեմոնիայից», - ընդգծել է Ուալին։