Ահասարսուռ դեպք ՌԴ-ում․ երիտասարդ պապիկը պատին է հարվածել 1,5 ամսական թոռանն ու uպանել (լուսանկարներ)
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եկատերինբուրգից երիտասարդ պապիկը սպանել է իր մեկուկես ամսական թոռանը բարձր լացի պատճառով
Ըստ SHOT-ի՝ 45-ամյա Դմիտրի Կիչինը նախօրեին կեսգիշերին մոտ աշխատանքից վերադարձել է Խիմմաշում իր բնակարան։ Տղամարդը լսել է երեխայի լացի ձայնը, որը զայրացրել է նրան։ Նա տղային հանել է օրորոցից և հենց կնոջ ու երկու երեխաների աչքի առաջ սկսել է պատին հարվածել։ Կինը փորձել է խլել երեխային, սակայն չի կարողացել։ Երբ տատիկը հասկացել է, որ չի կարող փրկել թոռանը, բռնել է երեխաներին և փակվել նրանց հետ մեկ այլ սենյակում։ Սրանից հետո տղամարդը փախել է տնից։
Ենթադրաբար Կիչինը թմրանյութ էր օգտագործել։ Սպանության վայրից փախչելուց հետո փորձել է թաքնվել խանութներում, սակայն վաճառողները վռնդել են նրան։ Կասկածյալին մի քանի ժամ անց հայտնաբերել են լքված շենքում։
Հարուցվել է քրեական գործ «Անչափահասի սպանություն» հոդվածով։ Պապին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։ Նախկինում Կիչինն արդեն դատապարտվել էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և գողություն կատարելու համար։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live