Ընդվզում՝ Երևանի 20 դպրոցում․ իրավիճակը լարված է
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում կրքերը թեժանում են․ նա՛խ. ֆիզիկայի ուսուցչին ԱԱԾ-ի կողմից բռնի ուժով բերման ենթարկելը, ապա դրսից տնօրենի ԺՊ նշանակելը։
Դեռ նախօրեին գրել էինք, որ MediaHub-ի տեղեկություններով՝ Քրիստինե Դումանյանը տնօրենի ԺՊ է նշանակվելու և այդպես էլ եղավ, ինչը լուրջ դժգոհություն է առաջացրել կրթօջախում։
MediaHub-ին ահազանգում են, որ առավոտվանից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում լարված իրավիճակ է, աշակերտները ևս ընդվզում են, քանի որ դեմ են տնօրենի նոր ԺՊ-ին։
Ավելի վաղ գրել էինք, որ դպրոցն ունի տնօրենի ԺՊ, որն առողջական խնդիրների պատճառով այս օրերին աշխատանքի չի ներկայանում։
Դպրոցի ուսուցիչների համար անընդունելի է նման վարվելակերպը, նրանք չեն ուզում անծանոթ մարդ գա ու կոլեկտիվում փոփոխություններ մտցնի։ Իրենք պնդում են՝ ունեն իրենց թեկնածուն, որին հարգում և ընդունում են։
Մարիաննա Արամյան