Ավստրալիայում օրինականացրել են բժշկական նկատակով մարիխուանայի օգտագործումը
ՄիջազգայինԱվստրալիայի իշխանություններն օրինականացրել են բժշկական նպատակով մարիխուանայի օգտագործումը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ը:
Օրենսդրությունում կատարված փոփոխությունը թույլ է տալիս բժշկական եւ գիտական նպատակներով մարիխուանա աճեցնել:
«Սա պատմական օր է Ավստրալիայի եւ բազմաթիվ փաստաբանների համար, որոնք երկարատեւ եւ ծանր պայքար էին մղում մարիխուանայի բժշկական կիրառման հետ կապված խնդիրների դեմ: Հիմա նրանց հաճախորդները հանցագործ չեն համարվի»,- հայտարարել է առողջապահության նախարար Սյուզան Լեյը: