ԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանան նոր մարզահագուստով Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում իրավիճակի կարգավորումը. FT Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ


Պետք է համառ և տքնաջան աշխատել, որպեսզի մեր երկիրը երբեք չվերածվի մեկ կուսակցության դիկտատուրայի. Ավետիք Չալաբյան

Blog
«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Իր համահեղինակներ Ջեյմս Րոբինսոնի և Սայմոն Ջոնսոնի հետ միասին, այս տարվա Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը ստացել է ծագումով հայազգի, Ստամբուլում ծնված և մեծացած, և հիմնականում ԱՄՆ-ում աշխատող տնտեսագետ Դարոն Աճեմողլուն։

Սա կարևորագույն ձեռքբերում է այս գիտնականների համար, քանի որ նրանց հեղինակած աշխատությունները դեռևս շատ թարմ են (Նոբելյան մրցանակները հաճախ տրվում են գիտական աշխատությունների հրապարակումից 30-40 տարի անց): Աճեմողլուի և Րոբինսոնի կողմից առավել նշանավոր աշխատությունը՝ "Ինչու են ազգերը ձախողում" հրապարակվել է ընդամենը 12 տարի առաջ, և թեև շատ հարցերում վիճելի է, միանգամից համաշխարհային բեստսելեր է դարձել։

Այս հիմնարար աշխատության կարևորագույն թեզը երկրների տնտեսական հաջողության, և նրանցում գործող քաղաքական համակարգի միջև կապի բացահայտումն է բազմաթիվ երկրների օրինակով։ Հեղինակները ծավալուն ապացույցներ են ներկայացնում առ այն, որ այլ հավասար պայմանների դեպքում, տնտեսական հաջողության են հասնում այն երկրները, որտեղ քաղաքական համակարգը մրցակցային և ներառական է, արդյունքում դատական համակարգն ավելի անկախ և արդյունավետ է, գործարարների վրա քաղաքական ճնշումը և կոռուպցիոն բեռը՝ զգալիորեն պակաս, տնտեսության տարբեր ոլորտներ մուտքի և գործունեության ազատությունը՝ շատ ավելի բարձր։

Թեև այս օրինաչափությունից որոշակի բացառություններ ևս կան, ընդհանոր առմամբ նմանատիպ երկրների դեպքում այն հստակ գործում է։ Առավել ակնառու են Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրների միջև տարբերությունները՝ ներառական, ժողովրդավար և կայուն քաղաքական համակարգ ունեցող երկրները շատ ավելի մեծ տնտեսական հաջողության են հասել, քան նրանք, որտեղ գերիշխել է մեկ կուսակցություն, կամ եղել է ռազմական դիկտատուրա։

Մեզ համար այստեղից կա մի պարզ հետևություն՝ պետք է համառ և տքնաջան աշխատել, որպեսզի մեր երկիրը երբեք չվերածվի մեկ կուսակցության դիկտատուրայի, որպեսզի դատարանները անկախ լինեն, իրավունքը՝ գերակա, քաղաքական հակառակորդներին շինծու գործերով չկալանավորեն, իսկ գործարարներն էլ ու նրանց ձեռնարկությունները չդառնան կամայական բռնազավթման թիրախ։ Ցավոք, այսօր մենք դեռ հեռու ենք դրանից (և շարունակում ենք հեռանալ), սակայն եթե ցանկանում ենք կենսունակ մնալ, և հաջողության հասնել մեր գիշատիչ արտաքին միջավայրում, ուրիշ այլընտրանք չունենք։

Այսքանով ջերմորեն շնորհավորւմ եմ պարոն Աճեմողլուին և նրա գործընկերներին, և հույս հայտնում, որ երբևիցե կկարողանանք նրանց հետ անմիջական աշխատել ի բարօրություն մեր ազգի ու պետության։

Նևադայում կկառուցվի աշխարհի ամենազգայուն ռադիոհեռադիտակըՆա գրեթե մարդ չէ. Չավին՝ Մեսսիի մասինՀունիսի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուՄահացել է Հրանտ Մարգարյանի կինըՀունիսի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելուԴոկտոր Մյասնիկովը բացատրել է, թե որ սննդամթերքները կօգնեն ձեզ պահպանել ձեր առողջությունըԻրանի պատվիրակությունը չի մեկնել, և ԱՄՆ-ի հետ բանակցությունները դեռևս շարունակվում են. AxiosՕդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է ֆեդերացիայի կողմից կազմակերպված մեծահասակների՝ 50+ և 65+ տարիքային խմբերով առաջնությունըՀայկական արտադրական և գիտահետազոտական ներուժը՝ Փարիզի Eurosatory-2026 ցուցահանդեսումՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրըԻսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրը«Համահայկական ճակատ»-ի տաղավարը և «Մեծ Հայք» քարտեզները շատ են հավանել մեր ոստիկանները, ժամը մեկ նկարում են․ Աննա ՂուկասյանԼարված իրավիճակ. Գեղաշեն գյուղի բնակիչները դիմում են ՀՀ վարչապետին՝ պահանջելով մեկընդմիշտ փակել գյուղը թունավորող ավազի հանքի շահագործման թեմանԲալի բացառիկ բուժիչ հատկությունները, որոնց մասին քչերը գիտենՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներԲժիշկը զգուշացրել է լողափում ձմերուկ և սեխ ուտելու վտանգների մասինԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներԳրոսսին Բյուրգենշտոկում հանդիպել է Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ. FarsՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկումՈրո՞նք են տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքներըՄիջուկային ծրագիրը Իրան-ԱՄՆ բանակցությունների այս փուլի օրակարգում չէՏղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի․ ՌԴՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՔաղցկեղի դեմ պայքարող. Սննդաբանը նշել է ընդեղեն, որը պետք է ուտել ամեն օրՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանան նոր մարզահագուստով Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում իրավիճակի կարգավորումը. FT Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատԻրազեկում. Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Աստղագուշակ հունիսի 22-ից- 28-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Քարերի սիմֆոնիայի մոտ 5 քաղաքացի անցել են գետը և չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ. փրկարարներն իրականացրել են գետանցում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Ո՞ր դպրոցների երեխաները կստանան տրանսպորտի փոխհատուցում. նոր նախագիծ Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Տուվայում տղամարդը hարձակվել է ամառային ճամբարի վրա․ մի քանի երեխա տnւժել է
Ամենադիտված