«Երևան սիթի» ցանցի տնօրենին դшնшկшhшրել են. վիճակը ծայրահեղ ծшնր է
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 13-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվել, որ 3-րդ գյուղի 4-րդ փողոցից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Սիմոնյանն է, ով այնուհետև «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հիվանդանոց է տեղափոխվել «գլխի վնասվածք, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Հիվանդանոցում վիրավորի ընկերներն ու բարեկամները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ Գ. Սիմոնյանն աշխատում է` որպես «Երևան սիթի» ցանցի տնօրեն։ Ոստիկանությունը պարզում է նաև՝ արդյոք տեղեկությունները նրա աշխատանքի վերաբերյալ հավաստի են։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live