41 տարեկան էր, 2 երեխաների հայր․ դաժան ծեծից մահացած՝ պատերազմի մասնակցին հուղարկավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արարատի մարզի Ջրահովիտ գյուղում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, վերջին հրաժեշտը տվեցին Սյունիքում դաժան ծեծի հետևանքով մահացած Մկրտիչ Նավասարդյանին։ Մկրտիչը 44-օրյա պատերազմի մասնակից էր, կամավոր էր մեկնել առաջնագիծ։
Նա 41 տարեկան էր, ամուսնացած էր, ունի 2 երեխա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 9։00-ի սահմաններում, Սյունիքի մարզում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է ծեծկռտուքով։ Մոտ 10 հոգով ծեծի են ենթարկել հարազատ եղբայրների, որոնց տեղափոխել են հիվանդանոց։
36-ամյա Վահրամ Նավասարդյանը դուրս է գրվել, իսկ 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանը հիվանդանոցում, ուշքի չգալով, մահացել է։ Մանրամասները՝ տեսանյութում:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live