«40+10 հազար» աջակցությունը դադարեցվե՞լ է․ ինչ է մանրամասնում նախարարությունը
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սույն թվականի մարտի 28-ին Կառավարության որոշման համաձայն՝ 9 ամիս ևս պետք է շարունակվեր աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին վճարելով ամսական 40+10 հազար դրամ՝ կեցության և այլ ծախսեր հոգալու նպատակով:
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ «40+10 հազար» աջակցությունն անժամկետ դադարեցվել և/կամ հետաձգվել է, ինչը նշանակում է, որ աջակցությունից օգտվել հնարավոր չէ։ Հարկ է նշել, որ այս մասին ArmLur.am-ին ահազանգել են արցախցիները։
Խնդրով պայմանավորված ArmLur.am-ը կապ հաստատեց Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարություն՝ պարզելու՝ ինչո՞վ է պայմանավորված «40+10 հազար» աջակցության անժամկետ դադարեցնելը և/կամ հետաձգելը։
Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունից ArmLur.am-ին ասացին, որ «40+10 հազար» աջակցությունը մինչև տարեվերջ տրամադրվելու է և անժամկետ դադարեցված և/կամ հետաձգված չէ։
Աննա Սրապիոնյան