Կամչատկայի դպրոցներից մեկում թունավորումով հոսպիտալացվածների թիվը հասել է 35-ի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կամչատկայի Ելիզովո քաղաքի թիվ 1 դպրոցից թունավորումով հոսպիտալացված աշակերտների և ուսուցիչների թիվը հասել է 35-ի, հայտնում է երկրամասի կառավարության մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Ելիզովոյի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կիրիլ Սերենկոյին։
«Ներկայումս հոսպիտալացված է 35 հիվանդ՝ 34 երեխա և մեկ ուսուցիչ, միաժամանակ նկատում ենք հոսպիտալացվածների թվի նվազման միտում, եթե հոկտեմբերի 12-ին մեզ մոտ 15 հոգի էր ընդունվել, այսօր՝ երկուսն են առայժմ հոսպիտալացված։ Մենք նկատում ենք նաև ամբուլատոր այցելությունների նվազման միտում: Բոլոր հիվանդների վիճակը կայուն է. Ակնկալում ենք հոսպիտալացումների հետագա անկում»,- ասել է Սերենկոն։
Ռոսպոտրեբնադզորի տարածաշրջանային գրասենյակից ավելի վաղ հայտնել էին, որ Ելիզովո քաղաքի թիվ 1 դպրոցի աշակերտների թունավորման պատճառը կարող էր լինել սալմոնելան։ ՌԴ Քննչական կոմիտեի Կամչատկայի երկրամասի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածով «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live