«Ազատություն Վարդգես Գասպարիին». ակտիվիստները կրկին պառկեցին Բաղրամյան պողոտայում (լուսանկար)
ՀասարակությունԵրևանում այսօր՝ փետրվարի 25-ին, մի խումբ երիտասարդներ «Ազատություն Վարդգես Գասպարիին» պահանջով կրկին պառկել են Բաղրամյան պողոտայում:
Ակտիվիստները փորձել են մոտենալ, ըստ նրանց, իրենց պահանջի միակ հասցեատիրոջ՝ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրին, ոստիկանները սակայն թույլ չեն տվել:
Ոստիկանները գետնին պառկած ակտիվիստներին գծանցումից հեռացրել են ոտքերից եւ ձեռքերից բռնած: Կան բերման ենթարկվածներ։
Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ բերման է ենթարկվել 3 քաղաքացի, նրանք գտնվում են ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում:
Նշենք, որ նույն երիտասարդները նմանօրինակ ակցիա էին իրականացրել նաեւ փետրվարի 24-ին:

