Պայթյուն և ծխի թանձր ամպեր. հրդեհ է բռնկվել գերմանական լցանավում (տեսանյութ)
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պայթյուն և ծխի թանձր ամպեր. Բալթիկ ծովում հրդեհ է բռնկվել գերմանական լցանավում, որը տեղափոխելիս է եղել մոտ 640 տոննա նավթ։
Կյուհլունգսբորն քաղաքի մերձակայքում ծովային փրկարարները ռադիոտագնապ են ստացել «Աննիկա» նավից: Նավում պայթյուն է որոտացել, որին հաջորդել են ծխի թանձր ամպերը, գրել է «Ostsee-Zeitung» թերթը։
Անձնակազմի յոթ անդամներին տարհանել են տանկերից՝ օգտագործելով հատուկ փրկարարական նավ։ Փրկարար նավերը սկսել են մարել կրակը։
Տեսանյութն այստեղ