Անհնար է առողջ, բարեկեցիկ և անվտանգ պետություն կառուցել, որտեղ իսպառ բացակայում են ամոթն ու պատասխանատվության զգացումը․ Մհեր Ավետիսյան
BlogՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ցավոք, մենք ապրում ենք ամոթի և պատասխանատվության զգացումի լուրջ դեֆիցիտի պայմաններում, երբ մարդիկ ինչ ուզում խոսում և ինչ ուզում անում են առանց ամոթի խայթի ու պատասխանատվության զգացողության։ Նման մարդկանց համար հոգ չէ, որ իրենց խոսքերի կամ գործողությունների արդյունքում կարող են տուժել ուրիշ մարդիկ կամ նույնիսկ սեփական պետությունը:
Կարծում եմ, որ վեհ գաղափար թմբկահարելուց առաջ նախ պետք է այս պարզ երևույթի մասին խոսել ու խորհել, քանզի անհնար է առողջ, բարեկեցիկ և անվտանգ պետություն ու հասարակություն կառուցել, որտեղ իսպառ բացակայում են ամոթն ու պատասխանատվության զգացումը…