Ծանրամարտ. Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ մարզիկների ելույթների օրերը
Սպորտ
Հունիսի 4-ից 13-ը Վրոցլավում կկայանա ծանրամարտի երիտասարդական առաջնությունը:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը ներկայացրել է մրցումների ժամանակացույցը:
Հունիսի 9-ին հայ մարզիկներից առաջինը պայքարին կներգրավի Անդրանիկ Կարապետյանը: Հունիսի 10-ին հարթակ դուրս կգա Նորայր Ավետիսյանը:
Ստուգատեսի վերջին օրը հանդես կգա գերծանր քաշային պայքարում ներառված Սիմոն Մարտիրոսյանը: