11 անհայտ կորածների ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300 հազարական դրամի աջակցությունը
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշում կայացրեց, որով 11 անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին եւս երկու ամիս կտրամադրվի անձի հաշվով 300 հազարական դրամ սոցիալական աջակցությունը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հատկացվող դրամական օգնությունը ստանալու համար դիմումը պետք է ներկայցվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2024 թվականի օգոստոսի 20-ը։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ (ինչպես նաև գերեվարվածներ), որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք:
Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը, որով անհայտ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) ընտանիքները ևս 2 ամիս (2024 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներ) կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2024 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ:
Սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին: Այս որոշման ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեից (սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված միջոցներից) կպահանջվի 6.6 մլն դրամ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live