Հայ բռնցքամարտիկներից միայն Նարեկ Մանասյանն է շարունակում պայքարը Ստրանջայի մրցաշարում
ՍպորտԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող Ստրանջայի միջազգային մրցաշարում փետրվարի 25-ին ընթանում են քառորդ եզրափակիչ փուլի մենամարտերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից՝ պայքարը շարունակող 3 հայ մարզիկներից 2-ն արդեն անցկացրել են իրենց մենամարտերը:
49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն իր առաջին մենամարտում պարտվել է բուլղարացի Տինկո Բանաբակովին: 56 կգ քաշային Արամ Ավագյանը, ով երեկ 3:0 հաշվով առավելության էր հասել վրացի Մերաբ Թուրկաձեի նկատմամբ, մրցել է Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Ասանաուի հետ: Հավասար մենամարտում մրցավարները հաղթանակը շնորհել են բելառուս մարզիկին:
Փետրվարի 25-ի երեկոյան ռինգ դուրս կգա նաեւ Հայաստանի վերջին ներկայացուցիչը` 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, ով իր առաջին մենամարտում կմրցի Բուլղարիան ներկայացնող Կրիստիան Դիմիտրովի հետ: