Լուկաշենկոն դժգոհ է Ռուսաստանի հետ համագործակցության ներուժից
ՄիջազգայինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհ է Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ համագործակցության ընթացիկ վիճակից, նրա խոսքով, կողմերը մինչեւ վերջ չեն իրացնում համագործակցության ներուժը, տեղեկացնում է Gazeta-ն:
«Դժբախտաբար մենք ամբողջությամբ չենք իրացնում երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների ներուժը: Տնտեսական կոնյուկտուրայի համաշխարհային վատացման իրավիճակում դա հազիվ թե արդարացված է: Մենք պարտավոր ենք եւ պայմանավորվել ենք փոխշահավետորեն փոխգործակցել եւ առավելագույնս օգտագործել մեր ռեսուրսները», — հայտնել է Լուկաշենկոն Մինսկում Դաշնային պետության Գերագույն պետական խորհրդի բացման արարողությանը:
Լուկաշենկոն նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունն արդեն երրորդ տարին անընդմեջ ընկնում է, 2015-ի արդյունքում ապրանքաշրջանառությունը նվազել է ավելի քան 25 տոկոսով:
«Այս բացասական միտումը մենք կարող ենք եւ պարտավոր ենք համատեղ ջանքերով հետ շրջել», — կոչ է արել Լուկաշենկոն: