13-ամյա աղջնակի գրպանից գողություն է կատարել
HeaderՓետրվարի 22-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 28-ամյա Կարեն Շ.-ն եւ հայտնել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող խանութում իր քրոջ երեխայի գրպանից գողություն է կատարվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Կարեն Շ.-ի մայրը հաղորդում է տվել, որ հագուստ փորձելու պատրվակով մուտք են գործել նշված հագուստի խանութի հանդերձարան եւ բաճկոնի գրպանից գողացել իր թոռնիկի` 13-ամյա Լիլիթ Շ.-ին պատկանող 15.000 դրամը եւ բջջային հեռախոսը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Փետրվարի 23-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքից բերման են ենթարկել 33-ամյա Խաչատուր Գ.-ին, ով խոստովանել է հանցագործությունը:
Ձեռնարկվում են միջոցառուներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է: